Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 15/11/2024թ. N Կ-15112024-02-0187 որոշումը և Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 21.11.2024թ. թիվ 131 արձանագրությունը՝ կադաստրային քարտեզում ուղղում կատարելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող 02-113-0260-0075 և 02-113-0260-0076 ծածկագրերից 0․084215հա ցածրարժեք այլ հողատեսքից բարձրարժեք վարելահողի փոխադրելու վերաբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի սեփականությունը հանդիսացող, Օշական բնակավայրում գտնվող 02-113-0260-0075 և 02-113-0260-0076 ծածկագրերից 0,084215հա ցածրարժեք այլ հողատեսքից կադաստրային քարտեզում ուղղում կատարելու նպատակով փոխադրել բարձրարժեք՝ վարելահող հողատեսքի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: