Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Մուղնի 7-րդ թաղամաս, N 51/2, N 51/1 և N 51 հասցեներում գտնվող միավորվող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասերին տալ 51 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Մուղնի 7-րդ թաղամաս, բնակելի տուն N 51:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: