Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 529-026 ծածկագրից 0,0714հա, 519-024 ծածկագրից 0,00663հա, 662-030 ծածկագրից 0,1228հա, 671-006 ծածկագրով 0,1935հա, 777-009 ծածկագրից 0,0215հա և 777-006 ծածկագրից 0,009հա հողամասերը փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 529-026 ծածկագրից 0,0714հա, 519-024 ծածկագրից 0,00663հա, 662-030 ծածկագրից 0,1228հա, 671-006 ծածկագրով 0,1935հա, 777-009 ծածկագրից 0,0215հա և 777-006 ծածկագրից 0,009հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Հավանություն տալ 529-026 ծածկագրից 0,0714հա, 519-024 ծածկագրից 0,00663հա, 662-030 ծածկագրից 0,1228հա, 671-006 ծածկագրով 0,1935հա, 777-009 ծածկագրից 0,0215հա և 777-006 ծածկագրից 0,009հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 100%-ը: |