Հիմք ընդունելով Ալեքսան Սահակյանի 21.06.2022թ. N 2861 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց, N 17/12 հասցեում գտնվող, Ալեքսան Արամի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող խանութին կից, 02-001-0105-0001 ծածկագրից 7,7քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը խանութին լրացուցիչ մուտք ապահովելու նպատակով կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Ալեքսան Արամի Սահակյանին տրամադրելու 50 տարի ժամկետով` տարեկան 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով: |