Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 407
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 փետրվարի 2025 թ.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սպարտակ Ստեփանի Մուրադյանի 03.02.2025թ N919 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի /27․01․2025թ․ ԳՄ220/ և /30․01․202թ․ ԳՄ301/ վկայագրերը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարած փաստացի օգտագործվող հողամասերի չափագրումն ու հողհատկացման քաղվածքները, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սպարտակ Ստեփանի Մուրադյանի ընտանիքի ժառանգությամբ ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության 0.64հա հողամասերի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագրեր 02-087-0246-0004, 02-087-0231-0016 և 02-087-0231-0015/ ավել օգտագործվող 0.04415հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Ճանաչել Սպարտակ Ստեփանի Մուրադյանի /ծնվ.12.05.1956թ./, Ազատուհի Վաչագանի Սահակյանի /ծնվ.02.01.1965թ./, Արուսյակ Սպարտակի Մուրադյանի /ծնվ.24.10.1985թ./ և Քրիստինե Սպարտակի Մուրադյանի /ծնվ.10.04.1987թ./ ժառանգությամբ ձեռք բերված բաժնային սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Ոսկեազ բնակավայրի 02-087-0246-0004, 02-087-0231-0016 և 02-087-0231-0015 կադաստրային ծածկագրերով փաստացի օգտագործվող 0.68415հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերի նկատմամբ:

2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner