Այսօր: Չորեքշաբթի, 11 Մարտի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 250
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 3-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2026 թվականի N 3-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1.Աշտարակ համայնքում սկսել 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։

2.Աշտարակ համայնքի 2026 թվականի բյուջեում նախատեսել 50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2026թ․-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։

3.Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

4. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:

5. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ոլորտները (կապիտալ բնույթի)՝ որպես առաջնահերթություն։

6. Համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026-2028թթ․-ի ՄԺԾԾ-ում, 2026թ․ տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում.

2) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 


Կողմ -18

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(33.61 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner