Հիմք ընդունելով 09.11.2004թ. Ս Մ 3494՜ հողամասի վարձակալության պայմանագրի 6․3․1 կետը, նկատի ունենալով, որ հողամասի վարձակալը 2018 թվականից չի վճարել պայմանագրով սահմանված վարձավճարները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոց N 90/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-1399-0020/ 6,0քմ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և Կարո Համլետի Գասպարյանի միջև 09․11․2004թ․ կնքված Ս․Մ․ 3494 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը համարել լուծված:
2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: