Հիմք ընդունելով Հայկ Հակոբյանի 17.07.2024թ. N 8037՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը, որը կառուցվել են 2020թ. Դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Հայկ Սամվելի Հակոբյանին/ծնվ.07.10.1988թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Բյուրական բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-028-0085-0016/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառումը ըստ սեփ վկայականի N 19122023-02-0070/ 122քմ մակերեսով բնակելի տունը կառուցված 2020թ ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 204106/ երկու հարյուր չորս հազար հարյուր վեց/ ՀՀ դրամ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: