Հիմք ընդունելով Նորայր Գրիգորյանի 26.07.2022թ. N 3540` անասնաշենք կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 27.07.2022թ. N 122-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Նորայր Հրաչի Գրիգորյանին 02-095-0166-0048 ծածկագրով հողամասում տալ անասնաշենքի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-095-0166-0048/, Նորայր Հրաչի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, անասնաշենքի կառուցման և շահագործման համար 0,7հա հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Առաջին կետում նշված 0,7հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, 21-րդ փողոց, 5-րդ նրբանցք, հողամաս N 4:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/:
- Սույն որոշման 1, 2, 3, 4 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: