Քննության առնելով 23․12․2024թ․ հարուցված թիվ 4956-Ա վարչական վարույթի նյութերը, պարզվեց որ․ 23․12․2024թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Ն․ Մուրադյանի զեկուցագիրը այն մասին, որ Աշտարակ քաղաքի վարչական տարածքում, Հ-6 հանրապետական նշանակության ճանապարհի, Նոր Երզնկա բնակավայրի մուտքի մոտակայքում, համաձայն Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0610-0021 ծածկագրով, սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի պարագծով, Գուրգեն Վազգենի Շահազիզյանի կողմից կառուցվել է բետոնյա հիմք մոտ 30 սմ բարձրությամբ, ցանկապատվել և տեղադրվել է փայտյա տնակ։ Իրավախախտման առթիվ 23․12․2024 թ․ թիվ 4956-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 03․01․2025թ․ նշանակվել է վարչական վարույթի լսում։ Գուրգեն Շահազիզյանը ներկայանալով լսմանը ներկայացրել է վարչական վարույթին վերաբերելի լուսանկարներ և վերջինս ընդունել է իր կողմից թույլ տված իրավախախտումը և պարտավորվել վերացնել այն։ 21․01․2025 թ․ վարչական վարույթի շրջանակներում գործի լիարժեք քննարկման էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև 30․01․2025թ․։ 23․01․2025 թ․ քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ն․ Մուրադյանի կողմից իրավախախտման վայրում կատարվել է տեղազննություն և ստացվել է վերջինիս զեկուցագիրը՝ այն մասին, որ <<․․․․․ Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Գուրգեն Շահազիզյանի կողմից կատարված իրավախախտումը վերացված է>>։ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն․ /1/․․․ 2. Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում. բ) օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը: 3. Վարչական մարմինը վարչական վարույթի կարճման վերաբերյալ ընդունում է որոշում, որը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է վարույթի մասնակիցներին: 4. Սույն հոդվածի 1-ին մասի «գ», «դ», «ե» և «զ» կետերով սահմանված հիմքերով վարչական վարույթը կարճելու դեպքում նույն հարցով վարույթի վերսկսում և համապատասխան վարչական ակտի ընդունում չի թույլատրվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: 5. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Հետևաբար սույն վարչական վարույթը ենթակա է կարճման <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդված 2-րդ մասի ա/ կետով նախատեսված հիմքով․ Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդված 2-րդ մասի և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. 23․12․2024թ․ թիվ 4956-Ա վարչական վարույթը կարճել՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդված 2-րդ մասով։
2. Սույն որոշումն կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Աշտարակ համայնքի ղեկավարին մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ վարչական դատարան երկամսյա ժամկետում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը՝ Գուրգեն Վազգենի Շահազիզյանին իրազեկելու հաջորդ օրվանից։