Հիմք ընդունելով Արմեն Սարիբեկյանի 21.01.2025թ N515՝ դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Ա. Սարիբեկյանին սեփականության իրավունքով հատկացված 0.1 հա տնամերձ հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-028-0082-0013/ ավել օգտագործվող մինչև 20% 0.00456հա /ընդամենը 0.10456 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Արմեն Սամվելի Սարիբեկյանի և Մարուս Գարսևանի Գևորգյանի սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0082-0013 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.00456 հա մակերեսով /ընդամենը 0.10456 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-028-0082-0013 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, 19 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: