Հիմք ընդունելով <ԱԳՐՈ ՊՐՈՄ> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի 18.06.2025թ. N 7795, Աշոտ Մնացականյանի ներկայացուցիչ Գագիկ Մաթևոսյանի 11․06․2025թ․ N 7337 և Սամվել Սարգսյանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբրիելյանի 06․06․2025թ․ N 7098՝ արտադրականնշանակությանշենք-շինություններիկառուցմանհայտերը, ղեկավարվելովՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0167-0116 ծածկագրով, <ԱԳՐՈ ՊՐՈՄ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 14,06979հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0610-0012 ծածկագրով, Աշոտ Արարատի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3085հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0601-0019 ծածկագրով, Սամվել Արարատի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1091հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |