Հիմք ընդունելով ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ներկայացուցիչ Ժորա Համբարձումյանի 09.06.2022թ. N 2624՝ գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7 հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ սեփականության իրավունքով պատկանող, 02-108-0248-0044 ծածկագրով 0,13673հա, 02-108-0248-0041 ծածկագրով 0,16175հա, 02-108-0248-0043 ծածկագրով 0,14354հա և 02-108-0248-0042 ծածկագրով 0,1505հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |