Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի և 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Աշտարակ համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանել ամսական 565 000 /հինգ հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
4.Առաջարկել Աշտարակ համայնքի ղեկավարին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբ հավելված 2-ի 2-րդ և 3-րդ մասերի:
6.Սույն որոշման հավելված 2-ի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
7.Սույն որոշման հավելված 2-ի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 22-ից՝ բացառությամբ 5-րդ կետի:
8.Սույն որոշման հավելված 2-ի 3-րդ մասի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
|