Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 30.06.2023թ. N 58, N 64 և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17.07.2023թ. N 2/փ-204, N 2/փ-203 դրական եզրակացությունները` Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0060-0025 ծածկագրով 0,1161հա և 07-050-0060-0024 ծածկագրով 0,12031հա, Աշտարակ քաղաքի 02-001-0457-0040 ծածկագրով 0,0529հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման և Կարբի բնակավայրի 02-058-0329-0113 ծածկագրով 0,57479հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,30093հա արոտավայրի նպատակային նշանակությունը Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողերի փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն, N 1920-Ն որոշումների և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 07-050-0060-0025 ծածկագրով 0,1161հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 07-050-0060-0024ծածկագրով 0,12031հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակությանվարելահողինպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0457-0040 ծածկագրով 0,0529հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
4. Հաստատել Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-058-0329-0113 ծածկագրով 0,57479հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,30093հա արոտավայրի նպատակային նշանակությունը Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողերի գործառնական նշանակության փոփոխությունը:
5. Նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Նոր Երզնկա և Կարբի բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: |