Հիմք ընդունելով Կարեն Ադիբեկյանի 08.01.2025թ. N 77՝ միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին և բնակելի տանը հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օշական բնակավայր, Արագածի փողոց, N 21 և N 21/1 հասցեներում գտնվող միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին և բնակելի տանը տալ 21 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Արագածի փողոց, բնակելի տուն N 21:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: