Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԱՇՏԱՐԱԿԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԿԱՐԲԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի, 68-69-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» և «է» ենթակետերի, նույն հոդվածի 3-րդ կետի, 25-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի  և 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ  համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 

1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Աշտարակի կոմունալ ծառայություն» և «Կարբի համայնքի  կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ ՀՈԱԿ)` այդ մասին տեղեկացնելով իրավաբանական անձանց պետական գրանցում  իրականացնող մարմնին:

2.Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով (լուծարող)  նշանակելու լիազորությունը:

 3.Հանձնարարել լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել միջանկյալ և լուծարման հաշվեկշիռները և ներկայացնել ավագանու հաստատմանը:

4. «Աշտարակի կոմունալ ծառայություն» և «Կարբի համայնքի  կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ների գույքերը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնել Աշտարակ համայնքին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner