Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐՈՇ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սարգիս Ղույումչյանի 01.08.2018թ. N831, Արտավազդ Աբրահամյանի 31.07.2018թ. N828 և Րաֆֆի Գապագեանի 01.08.2018թ. N835 դիմումները,համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, համայնքի ավագանին

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Սաժումյան փողոց, N2 հասցեում գտնվող բնակելի տան ճակատի վերակառուցման և կցակառույցի իրականացման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Սարգիս Ղույումչյանին վերը նշված բնակելի տանը կից՝ 167-001 և 167-018 ծածկագրերից 50քմ հողամասը տրամադրելու 50 տարի ժամկետով` տարեկան 3500 /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վճարով:

2.Թույլատրել Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N27/2 հասցեում գտնվող, կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի ընդլայնման նպատակով, կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Արտավազդ Աբրահամյանին վերը նշված հողամասին կից՝ 843-001 ծածկագրից 14,2քմ հողամասը տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 14200 /տասնչորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վճարով:

3.Թույլատրել Աշտարակ քաղաքի Ալազանի փողոց, N11/1 հասցեում գտնվող բնակելի տան  պահպանման և սպասարկման նպատակով, օժանդակ շինություններ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Րաֆֆի Գապագեանին վերը նշված հողամասի հարևանությամբ՝ 861-001 ծածկագրից 145քմ հողամասը տրամադրելու 50 տարի ժամկետով` տարեկան 14500 /տասնչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վճարով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner