Հիմք ընդունելով Հովիկ Վահանյանի 18.04.2023թ. N 3781, Մեսրոպ Արզումանյանի 03.05.2023թ. N 4262, Ռոբերտ Ալեքսանյանի 03.05.2023թ. N 4261, Սյուզաննա Խաչատրյանի 03.05.2023թ. N 4263, Սամվել Աղայանի 03.05.2023թ. N 4264, Վիգեն Բադալյանի լիազորված անձ Դավիթ Ալեքսանյանի 05.05.2023թ. N 4451, Նավասարդ Պետրոսյանի 05.05.2023թ. N 4483, Կարապետ Եդիգարյանի 05.05.2023թ. N 4390 և Սեդրակ Սիմավորյանի 12.05.2023թ. N 4679՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0049-0001 ծածկագրից, համայնքային սեփականության հանդիսացող 0,10205հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության և 0,02633հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասերում ինքնակամ բնակելի նշանակության շենք-շինությունների օրինականացման նպատակով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Մեսրոպ Սերժիկի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0022-0011 ծածկագրով 0,0226հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Ռոբերտ Վանիկի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0130-0001 ծածկագրով 0,144հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,04005հա վարելահողի նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Սյուզաննա Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0421-0087 ծածկագրով 0,2086հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,0601հա վարելահողի նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի 02-020-0101-0006 ծածկագրով, Սամվել Արտաշեսի Աղայանին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա գյուղատնտեսական նշանակության հողամասում /վարելահող/ ինքնակամ բնակելի տան օրինականացման նպատակով հողամասից 0,045հա վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
6. Հավանություն տալ Նավասարդ Կառլենի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0379-0006 ծածկագրով 0,4745հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը՝բնակելի նշանակության շենք-շինությունների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
7. Հավանություն տալ Կարապետ Գրիգորի Եդիգարյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0107-0001 ծածկագրով 0,2481հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /խաղող/ նպատակային նշանակությունը՝ բնակելի նշանակության շենք-շինությունների կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0329-0113 ծածկագրով, Վիգեն Ռոմիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող 0,57479հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,30093հա արոտավայրի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտնեի հողեր նպատակային նշանակության, էներգետիկալի հողեր գործառնական նշանակության /արևային էլեկտրակայան կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
9. Հավանություն տալ Սեդրակ Արշակի Սիմավորյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0662-0021 ծածկագրով 0,4703հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը՝ բազմաֆունկցիոնալ հասարակական օբյեկտի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|