Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70 հոդվածների և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Ն. Աշտարակեցու հր. N 7 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի կիսանկուղային հարկի 21,1քմ մակերեսով ավտոտնակը աճուրդ-վաճառքով օտարել և համաձայն <<Էյ Էյ Էս Ըքաունթինգ>> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի արժեքի վերաբերյալ եզրակացության հաստատել մեկնարկային գին՝ 920 000 /ինը հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
|