Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 3944-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2024 թվականի N 3944-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Աշտարակի համայնքի վարչական հանձնաժողովը քննության առնելով 03․09․2024թ․ հարուցված թիվ 3258-Ա վարչական վարույթի նյութերը․

Պ Ա Ր Զ Ե Ց

02․09․2024թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Նվեր Մուրադյանի զեկուցագիրը այն մասին, որ Սերժիկ Սարգսի Գևորգյանի կողմից իր սեփականությունը հանդիսացող Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի համաձայն կադաստրային քարտեզի 02-001-0439-0018 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասում առանց համապատասխան թույլատվության կատարել է հողային աշխատանքներ օգտվելով կադաստրային քարտեզագրման ժամանակ թույլ տրված սխալից փակել է գոյություն ունեցող դաշտամիջյան ճանապարհը, խոչընդոտելով ժողովրդին իրենց հողամասերը գնալուն։ Իրավախախտման առթիվ 2024թ․ սեպտեմբերի 03-ին հարուցվել է թիվ 3258-Ա վարչական վարույթը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 18․09․2024թ․ նշանակվել է վարչական վարույթի լսում։ 03 սեպտեմբերի 2024թ․ թիվ 3258-Ա վարչական վարույթի շրջանակներում գործի լիարժեք քննարկման համար էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն առաջանալով լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու, ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 10 օրով, այնուհետև երկարաձգված վարչական վարույթի ժամկետը լրանալուց հետո վերը նշված հիմքով կրկին անգամ երկարաձգվել է վարչական վարույթի ժամկետը, այս անգամ վերջնաժամկետ սահմանվելով 21․10․2024թ․ 21․10․2024թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Նվեր Մուրադյանի զեկուցագիրը՝ կից արձանագրությամբ, այն մասին որ լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ցանակապտման աշխատանքները կատարված են հենասյուները հողի մեջ տեղադրման միջոցով և ճանապարհը ժամանակավորապես բաց է։ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն՝ Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` 1) վարչական տույժ նշանակելու մասին. 2) գործի վարույթը կարճելու մասին: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` 1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը. 2) եթե անձը վարչական իրավախախտում կատարելու պահին չի հասել տասնվեց տարեկան հասակի. 3) հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարած անձի անմեղսունակությունը. 4) անձի գործողությունը ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում. 5) համաներման մասին օրենքի ընդունումը, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը. 6) ...... ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի վերլուծությունից բխում է, որ այն կիրառելի է այն դեպքում, երբ բացակայում է վարչական իրավախախտման դեպքը կամ իրավախախտման կազմը /զանցանքի օրենքով նախատեսված հատկանիշները/։ Ընդ որում վարույթի կարճման հիմքերի /կամ հիմքի/ առկայության պարագայում չպետք է հարուցվի վարչական վարույթ, իսկ եթե հարուցվել է ապա այդ դեպքում նույնպես սկսած վարույթը ենթակա է կարճման, եթե առկա է կարճման հիմքերից որևէ մեկը։ Վերոգրյալի լույսի ներքո հարկ է արձանագրել, որ սույն վարչական իրավախախտման վերաբերյալ սկսված գործի վարույթը ենթակա է կարճման, քանզի բացակայում է վարչական իրավախախտման դեպքը։

Հիմք ընդունելով 21․10․2024թ․ զեկուցագիրը կից արձանագրությամբ և ղեկավարվելով ՀՀ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի, 282-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1. Թիվ 3258-Ա վարչական վարույթը կարճել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով։

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտը հասցեատիրոջը՝ Սերժիկ Գևորգյանին իրազեկելու հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner