Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով <<Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1323-Ն որոշման պահանջները, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Աշտարակ համայնքի սեփականութունը հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 02-095-0213-0043 ծածկագրով 3,25727հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը առաջարկված փոխհատուցման գումարով օտարել Հայաստանի Հանրապետությանը: |