Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և «Սոցիալական աջակցության մասին» օրենքների պահանջներով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման իրականացման նոր կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
3. Ուժը կորցրած ճանաչել Աշտարակ համայնքի ավագանու 11.05.2022թ. թիվ 69-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|