Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Գագիկ Ժորայի Ղափանցյանը հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Գագիկ Ժորայի Ղափանցյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին և ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Գագիկ Ժորայի Ղափանցյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ 02-001-0039-0097 կադաստրային ծածկագրով անհատական տան 2008-2020 թթ․ համար, ապառք՝ 286,366 /երկու հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 141,096 /հարյուր քառասունմեկ հազար իննսունվեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 427,462 /չորս հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ։ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի և շինության 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 46,490 /քառասունվեց հազար չորս հարյուր իննսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 6,938 /վեց հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 53,428 /հիսուներեք հազար չորս հարյուր քսանութ/ ՀՀ դրամ։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Գագիկ Ժորայի Ղափանցյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել 480,890 /չորս հարյուր ութսուն հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որը վճարել՝
1․ 427,462 /չորս հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ 900445003081 հաշվեհամարին։
2․ 53,428 /հիսուներեք հազար չորս հարյուր քսանութ/ ՀՀ դրամ 900445005045 հաշվի համարին։
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Ժորայի Ղափանցյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: