Հիմք ընդունելով Համեստ Աղանյանի 05.12.2023թ. N 13064՝ ինքնակամ ավտոտնակի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի N 5 շենքի հարևանությամբ գտնվող /ծածկագիր՝ 02-001-0264-0058/, համայնքային սեփականություն հանդիսացող 16,2քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա մինչև քարտեզագրումը կառուցված 16,2քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 14,3քմ/ ինքնակամ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023VS6RCR/:
2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Արտակի փողոց, ավտոտնակ N 5/18:
3. Առաջարկել կառույցն իրականացրած Համեստ Արշալույսի Աղանյանին գնելու օրինական ճանաչված 16,2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինն հարյուր վաթսունինն/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 16,2քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: