Այսօր: Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 264
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 օգոստոսի 2025 թ.

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մարտուն Սարգսի Հարությունյանի լիազորված անձ՝ Կիրակոս Ասատուրի Սահակյանի 15.07.2025թ N 9120 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրում գտնվող Մարտուն Սարգսի Հարությունյանի ընտանիքի կողմից փաստացի տիրապետվող, ծածկագիր 02-109-0085-0004,0005, 0.1612 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Մարտուն Սարգսի Հարությունյանի ընտանիքի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Մարտուն Սարգսի Հարությունյանի /ծնվ. 23.09.1963թ./, Լուսիկ Մարտունի Հարությունյանի /ծնվ. 01.06.1986թ./ և Լիլիթ Մարտունի Հարությունյանի /ծնվ. 28.07.1987թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրում գտնվող 02-109-0085-0004-0005 ծածկագրով 0.12 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.0412 հա /ընդհամենը 0.1612 հա / հողամասի նկատմամբ:

2. Համայնք Աշտարակ ՈՒջան բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-109-0085-0004-0005, 0.1612 հա / տալ 7 համարը և հասցեն համարել

- Համայնք Աշտարակ, ՈՒջան բնակավայր, 30-րդ փողոց, 7-րդ հողամաս:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին / Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner