Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀԱՄԱՇՏ-ԷԱՃԱՊՁԲ-23/13-1 ծածկագրով պայմանագրի շրջանակում ձեռք բերված ախտորոշման գերձայնային (Էխո), ուլտրաձայնային-դոպլեր /SIUI Apogee 2100/ սարքավորումն անհատույց օգտագործման իրավունքով Աշտարակ համայնքի <<Փարպիի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող FAW մակնիշի 036CX61 համարանիշի ավտոաշտարակն անհատույց օգտագործման իրավունքով Աշտարակ համայնքի <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող նստարաններն՝ 89 հատ, անհատույց օգտագործման իրավունքով Աշտարակ համայնքի <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող աղբարկղ մետաղյա 4՝ 100 հատ, և աղբարկղ մետաղյա 3՝ 100 հատ, անհատույց օգտագործման իրավունքով Աշտարակ համայնքի <<Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում>> համայնքային հիմնարկին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: