Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30․11․2023թ․ N 2/փ-430, 04․12․2023թ․ N 2/փ-446, 28.12.2023թ. N 2/փ-492 և 10․01․2024թ․ N 2/փ-10 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Անտառուտ, ՈՒշի և Օհանավան բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի1-ինմասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 02-001-0040-0083 ծածկագրով 0,04504հա և 02-001-0040-0084 ծածկագրով 0,08026հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-010-0111-0101 ծածկագրով 0,125հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Հաստատել Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-0108-0021-0008 ծածկագրով և 02-0108-0021-0007 ծածկագրով 0,04հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
4. Հաստատել Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-0112-0569-0027 ծածկագրից 0,03035հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
5. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Անտառուտ, ՈՒշի և Օհանավան բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
ՆԻՍՏԸ ՎԱՐՈՂ՝ Շ. Վ Ա Հ Ա Ն Յ Ա Ն