Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2018թ.-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33, 34 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասին` համաձայն հատված 1-ի: 2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի: 3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի: 4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի: 5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի: 6. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի: 7. Համաձայնություն տալ 2018թ.-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցներից 23 մլն դրամի չափով ուղղել վարչական բյուջեի բնակարանային շինություն (06.1.1) բնագավառում առաջացած ծախսերի ֆինանսավորման համար: /հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
|
Եկամտային մաս 557994.6 0 557994.6
Ծախսային մաս 557994.6 30768.2 588762.8
Դեֆիցիտ 0 -30768.2 -30768.2
Պահուստային ֆոնդ 5000.0 0 5000.0
|
|