Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 218
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2025 թ.

ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վախթանգ Ստեփանյանի 24.03.2025թ N3381 դիմումը, Աշտարակ համայնքի, ըստ կադաստրային քարտեզի 02-058-0102-0025 ծածկագրի 0,31848 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ Վախթանգ Ստեփանյանի ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Վախթանգ Ռաֆիկի Ստեփանյանի /ծնվ 23.09.1962թ./, Աղունիկ Պապիկի Ստեփանյանի /ծնվ 27.11.1966թ./, Սոս Վախթանգի Ստեփանյանի /ծնվ 23.02.1988թ./ և Էմմա Վախթանգի Ստեփանյանի /ծնվ 26.12.1986թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-058-0102-0025 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 231,42 քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Բազմասեր Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner