Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարեն Կարապետյանի 10.04.2024թ. N 4100, Աննա Մնացականյանի 10․04․2024թ․ N 4080, <<ԱՌԼԵԱՄԴՈՒՌ>> ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Խաչատրյանի 26․04․2024թ․ N 4711 և Սուսաննա Մխոյանի 02․05․2024թ․ N 4871 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 69/20 հասցեում գտնվող, 02-001-0843-0310 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 12քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0843-0239 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Կարեն Սերգեի Կարապետյանին:

2. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-058-0318-0199 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,210505հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /0,132375հա-վարելահող և 0,07813հա-այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով օտարել կից՝ ընդլայնվող 02-058-0318-0053, 02-058-0318-0193 և 02-058-0195 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր <<ԱՌԼԵԱՄԴՈՒՌ>> ՍՊԸ - ին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0670-0020 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,25586հա գյուղատնտեսական նշանակության  այլ  հողատեսքը  ուղղակի  վաճառքով  /կադաստրային արժեքի 10-ապատիկի չափով/  օտարել կից՝ ընդլայնվող 07-001-0670-0002 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Աննա Ռուբենի Մնացականյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի ՄԹամազյան փողոց, N 61/3 հասցեում գտնվող, 02-001-0229-0080 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 162,4քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0229-0081 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի բաժնային սեփականատերեր Սուսաննա Սերգեի Մխոյանին և Մարիամ Գուրգենի Ղազախեցյանին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner