Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21․10․2025թ․ N 2/փ-332 և 24․10․2025թ․ N 2/փ-360 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում և Արտաշավան բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0596-0207 կադաստրային ծածկագրով 0,04425հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /խաղող/ նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-020-0122-0042 կադաստրային ծածկագրով 0,18168հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի և Արտաշավան բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
|