Հիմք ընդունելով <ՁՈՐ> ՓԲԸ-ի տնօրեն Իզաբելա Խաչատրյանի 23․10․2024թ․ N 11980 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 08․10․2024թ․ N Կ-08102024-02-0155 որոշումը և Աշտարակ համայնքի ավագանու 11․11․2024թ․ N 137-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 20.09.2024թ. N 3458-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ.
< 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Քասաղի կիրճ տեղամաս, N 8/2 հասցեում գտնվող, 02-001-0857-0011 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 1,18143հա հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքով, 52 476 757 /հիսուներկու միլիոն չորս հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել կից, քաղաք Աշտարակ, Քասախի կիրճ, N 1 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0857-0101 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր <<ՁՈՐ>> ՓԲԸ - ին:>
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: