Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարեն Գրիգորյանի 10.10.2022թ. N 5000, Հակոբ Կաբակուլակյանի 18.10.2022թ. N 5180, <<ԼԵՅԼԱ ՄՈՀԱՄՄԵԴ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Նարեկ Սահակյանի 21.10.2022թ. N 5288, Գրիգոր Մանուկյանի 28.10.2022թ. N 5430 և <<ԱՖԿԱԱՄԱ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Շուշանիկ Ալ Զեիդիի 31.10.2022թ. N 5481՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 29.12.2011թ.  N 1920-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 02-108-0232-0088 ծածկագրով, Կարեն Գագիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 1,6921հա մակերեսով հողամասից 0,02299հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ինքնակամ բնակելի տունը օրինականացնելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0213-0005 ծածկագրով, Հակոբ Աբրահամի Կաբակուլակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,8451հա մակերեսով հողամասից 0,17347հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0420-0061 ծածկագրով, <<ԼԵՅԼԱ ՄՈՀԱՄՄԵԴ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,2346հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,07հա վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի նշանակության շենք-շինություններ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4.  Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0694-0106 ծածկագրով, <<ԱՖԿԱԱՄԱ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,2583հա մակերեսով հողամասից 0,055հա գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն և քարե պարիսպ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0003-0041 ծածկագրով, Գրիգոր Կարապետի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 0,109հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի 02-028-0358-0009 ծածկագրով 0,9257հա և 02-028-0358-0008 ծածկագրով 1,3516հա  համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքերի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner