Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 747-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2025 թվականի N 747-Ա

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՄԻԿՈՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նաիրա Մամիկոնի Ստեփանյանի լիազորված անձ՝ Քնարիկ Թանգամյանի 27․01.2025թ N706 դիմումը, ըստ ժառանգության իրավունքի 10․12․2024թ․ ԳՄ6758 և ԳՄ6759 վկայագրերը և փաստացի կատարված հողամասի չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2 և 3 կետերի, ՀՀ <Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին> օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի և 29.12.2005թ. N 2387-Ն պահանջներով՝

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ

1.Ճանաչել Նաիրա Մամիկոնի Ստեփանյանի /ծնվ․23․07․1965թ․/ և Ռուզաննա Մամիկոնի Ստեփանյանի /ծնվ․10․02․1956թ․/ ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը Աշտարակ համայնք Աշտարակ քաղաքում գտնվող 02-001-0012-0197 ծածկագրով 600քմ տնամերձ հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 120քմ հողամասի նկատմամբ /ընդամենը՝ 720քմ/:

2.Նաիրա Մամիկոնի Ստեփանյանի և Ռուզաննա Մամիկոնի Ստեփանյանի կողմից ավել օգտագործվող 1322քմ հողամասը վաճառել նրան հողամասի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով՝ 1761565 /մեկ միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ:

3.02-001-0012-0197 ծածկագրով 2042քմ հողամասի հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Մ․ Բագրատունու փողոց, բնակելի N/1:

4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/

-Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner