Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․
1. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի Մ․ Նալբանդյան փողոցից սկիզբ առնող նրբանցքին տալ 6 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մ․Նալբանդյան փողոց, 6-րդ նրբանցք:
2. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում նոր փողոցին տալ 3 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Դ․ Տեր-Մկրտչյան 3-րդ փողոց:
3. Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում նոր փողոցին տալ 60 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 60-րդ փողոց:
4. Օշական, Փարպի և Բյուրական բնակավայրերի քարտեզներում կատարել համապատասխան լրացումներ և ներկայացնել ՀՀ կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում: