Հիմք ընդունելով Մխիթար Վիրաբյան 17.09.2024թ. N 10532՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Փարպի բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-110-0016-0081/ տալ 15/3 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Ռ. Փիլիպոսյան փողոց, 1-ին նրբանցք, հողամաս N 15/3:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: