Հիմք ընդունելով Ռուբիկ Կարապետյանի 17.01.2025թ. N 379՝ անշարժ գույքը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ քաղաքի Ս․ Սարգսի փողոց, N 2բ հասցեում գտնվող անշարժ գույքը /ծածկագիր՝ 02-001-0192-0019/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Սուրբ Սարգսի փողոց, 1-ին նրբանցք, շինություն N 19:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: