Հիմք ընդունելով Մարտիրոս Կուրղինյանի 10.03.2026թ. N 3215` անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Երևանյան փողոց, N 115 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասին /ծածկագիր` 02-001-0379-0018, 0,0600 հա/ տալ 115/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Երևանյան փողոց, հողամաս N 115/1:
Հողամասի մնացած մասի /0,15652 հա/ հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Երևանյան փողոց, գազալցակայան N 115։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: