Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 նոյեմբերի 2024 թ.

ՔՐԻՍՏ ՍԱՄՎԵԼԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Քրիստ Սամվելի Ղազարյանի 21.11.2024թ. N 13191՝ բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինացման մասին կարգի II բաժնի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են 2015-2019թ.թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1․ Քրիստ Սամվելի Ղազարյանի /ծնվ.23.12.1985թ./, Սամվել Վալոդյայի Ղազարյանի /05.02.19552./, Մարիետա Սոսինի Ազատյանի /ծնվ.10.12.1955թ./, Արգամ Սամվելի Ղազարյանի /ծնվ.12.09.1979թ./ և Էդգար Սամվելի Ղազարյանի /ծնվ.19.10.1980թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 7-րդ փողոց, բնակելի տուն 17 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0005-0009 կադաստրային ծածկագրով, 2023C4CKYS չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.11455 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2015թ.-2019թ․ կառուցված, 22․0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 15․1 քմ արտաքին մակերեսով պահեստը, 55․9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, և 10․16 քմ արտաքին մակերեսով պարիսպը /ընդամենը արտաքին չափերով 103․16 քմ, որից բնակելի տան արտաքին չափը՝ 22․0 քմ, օժանդակ շինության չափը՝ 81․16 քմ/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ :

1) 22․0 x 743 = 16346 /տասնվեց հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ

2) 81․16 x 446 = 36198 /երեսունվեց հազար հարյուր իննսունութ / ՀՀ դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 52544 /հիսուներկու հազար հինգ հարյուր քառասունչորս/ՀՀ դրամ։

2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638

հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. 02-080-0005-0009 ծածկագրով 0.11455 հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

- Համայնք Աշտարակ, Նոր Եդեսիա բնակավայր, 7-րդ փողոց, 17 բնակելի տուն:

4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner