Հիմք ընդունելով Մուշեղ Արտաշեսի Փիլիպոսյանի 07.04.2025թ N4043 դիմումը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարած փաստացի օգտագործվող հողամասի չափագրումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մուշեղ Արտաշեսի Փիլիպոսյանին հատկացված գյուղատնտեսական նշանակության 0.15հա հողամասի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագրեր 02-028-0340-0039;0040/ ավել օգտագործվող 0.05224հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Մուշեղ Արտաշեսի Փիլիպոսյանի /ծնվ.03.01.1967թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի 02-028-0340-0039;0040 կադաստրային ծածկագրերով փաստացի օգտագործվող 0.20224հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: