Հիմք ընդունելով Գայանե Վահանյանի 17.10.2025թ. N 13730 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 47,4քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0105-0292/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոց, N 23/12 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0105-0292/, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 12092025-02-0026/ 33,5քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված գնով, իսկ ավտոտնակով ծանրաբեռնված 47,4քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով օտարել կառույցն իրականացրած ԳԱՅԱՆԵ ՎԱՀԱՆԻ ՎԱՀԱՆՅԱՆԻՆ:
2. Վաճառքի գինը ավտոտնակի համար կազմում է 65 962 /վաթսունհինգ հազար ինն հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար՝ 210 550 /երկու հարյուր տասը հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: