Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 230
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ, ԱՐՏԱՇԱՎԱՆ, ՂԱԶԱՐԱՎԱՆ ԵՎ ՏԵՂԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31․05․2024թ․ N 2/փ-236, 14․06․2024թ․ N 2/փ-254, 24․06․2024թ․N 2/փ-260, 28․06․2024թ․ N 2/փ-268 և N 2/փ-274, 02․07․2024թ․ N 2/փ-276 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում, Արտաշավան, Ղազարավան և Տեղեր բնակավայրերում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին,ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-020-0101-0006 ծածկագրով 0,2հա մակերեսով հողամասից 0,07228հա գյուղատնտեսական նպատակային նշանակությանվարելահողինպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

2. Հաստատել Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-068-0420-0004 ծածկագրով 0,3595հա մակերեսով հողամասից 0,05հա գյուղատնտեսական նպատակային նշանակությանվարելահողինպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

3. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0324-0128 ծածկագրով 0,2հա հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

4. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0662-0021 ծածկագրով 0,4703հա արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

5. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0379-0003 ծածկագրով 0,3659հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:

6․Հաստատել Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-106-0027-0001 ծածկագրից 0,002հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակությանայլ հողամասինպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողեր գործառնական նշանակության փոփոխությունը:

7. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի, Արտաշավան, Ղազարավան և Տեղեր բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner