Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 4 «ՀԱՍՄԻԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ », «ԱՐՏԱՇԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԿԱԿԱՉ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ», «ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 «ՄԱՆՈՒՇԱԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ», «ՀԱՄԱՅՆՔԻ 24 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՔԱՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԵՎ «ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐԻ, 24 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ԴԵՊԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին` 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1.  Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակաոուցվածքների զարգացմանն ուղղված «Աշտարակ քաղաքի թիվ 4 «Հասմիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Արտաշավան բնակավայրի «Կակաչ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Աշտարակ քաղաքի թիվ 1 «Մանուշակ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում», «Համայնքի 24 բնակավայրերի գերեզմանատների հանգստյան քարերի տեղադրման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում» և «Աշտարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերի, 24 բնակավայրերի փողոցների, դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի և գերեզմանատան մուտքերի ասֆալտապատման աշխատանքների իրականացում» (այսուհետ' ծրագրեր) սուբվենցիայի հայտերին' համաձայն հավելվածի։

    2.  Սահմանել որ'

1) Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման հայտերը։

2) ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։

3)  ծրագրերի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Աշտարակ համայնքի ղեկավարը: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(228.92 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner