Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



09 մայիսի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑ, N 29/62 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հրանտ Զարգարյանի լիազորված անձ Կարեն Զարգարյանի 25.04.2025թ. N 4899 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 28,1քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0843-0324/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 29/62 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0130-0221/, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 19032025-02-0041/ 28,1քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված գնով, իսկ ավտոտնակով ծանրաբեռնված 28,1քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով օտարել կառույցն իրականացրած ՀՐԱՆՏ ՍԱՀԱԿԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ:

2. Վաճառքի գինը ավտոտնակի համար կազմում է 55 329 /հիսունհինգ հազար երեք հարյուր քսանինը/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար՝ 124 820 /մեկ հարյուր քսանչորս հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ:

3. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner