Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 254
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1789-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2025 թվականի N 1789-Ա

ՄԵՐՈՒԺԱՆ ՄԱԹԵՎՈՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը. 02․06․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Նվեր Մուրադյանի զեկուցագիրն՝ կից արձանագրությամբ այն մասին, որ Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոց, 26 բ շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Մերուժան Հակոբյանը իր բնակարանին կից, համայնքային սեփականություն հանդիսացող, շենքի սպասարկման հողատարածքը պարսպապատելով և դարպաս տեղադրելով ինքնակամ զավթել է։ Իրավախախտման առթիվ 2025թ հունիսի 06-ին հարուցվել է թիվ 1541-Ա վարչական վարույթը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թ․ հունիսի 16-ին նշանակվել է վարչական վարույթի լսում, որին Մերուժան Հակոբյանը պատշաճ կերպով ծանուցված լինելուվ հանդերձ ներկայացել է, վերջինս լսմանը ներակացրել է վարույթին վերաբերելի փաստաթղթեր։ Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․ Հիմք ընդունելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի կողմից 02․06․2025թ․ ներկայացված զեկուցագիրը՝ կից արձանագրությամբ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված թիվ 1541-Ա <<Վարչական վարույթ հարուցելու մասին>> որոշումը և բացահայտված համարելով գործի հանգամանքները, ընդհանրացնելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․ Մերուժան Մաթևոսի Հակոբյանը իր բնակարանին կից, համայնքային սեփականություն հանդիսացող, շենքի սպասարկման հողատարածքը պարսպապատել և տեղադրել է դարպաս, խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` - առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Վերջինս խախտել է նաև նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահնջները, այն է՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ -առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով: Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ Կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 1․1 մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի աոաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին, 1․1 մասերով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ․

1․ Մերուժան Մաթևոսի Հակոբյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 200․000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված արարք կատարելու համար։

2․ Երկամսյա ժամկետում Մերուժան Մաթևոսի Հակոբյանին առաջարկել վերացնել թույլ տված իրավախախտումը և վերացնել դրա հետևանքները, մասնավորապես՝ քանդել համայնքային սեփականություն հանդիսացող շենքի սպասարկման հողատարածքում ինքնակամ կառուցված պարիսպը և հեռացնել տեղադրված դարպասը։

3․ Մերուժան Հակոբյանին նախազգուշացնել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։

4․ Սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում Մերուժան Հակոբյանի կողմից նույն կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում՝ քանդել Մերուժան Հակոբյանի կողմից առանց համապատասխան թույլտվության ինքնակամ կառուցված պարիսպը և հեռացնել տեղադրված դարպասը։

5․ Սույն որոշման կատարման և կազմակերպման պարտականությունները դնել Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի վրա։

6․ Ընդունել ի գիտություն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո շարունակելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով /ՀՀ ՎԻՎՕ 154-րդ 4-րդ մաս/, իսկ նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո շարունակելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

7․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետին՝ սույն որոշման համաձայն, Աշտարակի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում վերը նշված վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը /<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս/։

8․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյան ժամկետում։

9․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Աշտարակ համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

10․ Որոշումն ուժի մեջ է մտնում Մերուժան Մաթևոսի Հակոբյանին իրազեկելու հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner