Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի ք. Աշտարակում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասին /ծածկագիր՝ 02-001-0169-0001-ից, 0.85361 հա/ տալ 37 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Երևան-Գյումրի մայրուղի,25-26 կմ, հողամաս N 37:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: