Հիմք ընդունելով Առուստամ Պողոսյանի 22.04.2025թ. N 4781 դիմումը՝ իր սեփականությունը հանդիսացող Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 91/8 հասցեում գտնվող ավտոտնակի /սեփ. վկայական N 02072025-02-0027/ զբաղեցրած 0.0026հա վարձակալության իրավունքով տրամադրված հողամասը ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1. Աշտարակ քաղաքի 02-001-0843-0097 ծածկագրով, Տիգրան Մեծի փողոց N 91/8 հասցեում գտնվող, Առուստամ Հայկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.0026հա վարձակալության իրավունքով տրամադրված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 115 487 /մեկ հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ արժեքով օտարել Առուստամ Հակլի Պողոսյանին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետի ժ/պ Վ․ Վարդանյան, պետ Ա․ Արամյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: