Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Արագածոտն>> ՋՕԸ-ի գործադիր տնօրենի 12.09.2025թ. N 351 և 15.09.2025թ. N 353 գրությունները, <<Բարեկարգ Աշտարակ>> համատիրության նախագահի 10.09.2025թ. թիվ 11900 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 

1․ Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցման նպատակով <<Արագածոտն>> ՋՕԸ-ին 7 489 000 /յոթ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար/ ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։

2.Համաձայնություն տալ բաժնային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում, շքամուտքերում հոսանքի մալուխների և արտաքին պատերի վրայով անցնող գազատար խողովակների մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով <<Բարեկարգ Աշտարակ>> համատիրությանը 4 000 000 /չորս միլիոն/ ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԱՐԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner