Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <ԱՐԴԻԻ> ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ Նաիրա Իսահակյանի 12.01.2021թ. N 13 դիմումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 662-030 ծածկագրից 0,0722հա գյուղատնտեսական նշանակության հողամասը  փոխանցվել է որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N550-Ն որոշման, <Տեղական ինքնակառավարման մասին>  օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 662-030 ծածկագրից 0,0722հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /վարելահող/ ճանաչել համայնքային սեփականություն:

2. Աշտարակ քաղաքի 662-030 ծածկագրից 0,0722հա գյուղատնտեսական նշանակության /վարելահողը/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0662-0167, 0168, 0169, 0170, 0173 և 0174 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր <ԱՐԴԻԻ> ՍՊԸ-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner